Անուշիկ Ալավերդյանի էլեգանտ կերպարը
Երգչուհի Անուշիկ Ալավերդյանը նոր լուսանկար է հրապարակել, որում էլեգանտ կերպարում է։
Իր միկրոբլոգում հրապարկված լուսանկարում երիտասարդ մայրիկը սպիտակ, երկար զգեստ է կրում։ Երգչուհին արձակել է մազերն ու նախապատվություն տվել բնական շպարին։ Նա լուսանկարը չի մեկնաբանել, սակայն հետեւորդները շտապել են հաճոյախոսություններ անել. «Գեղեցիկ աղջիկ»։
Ավելի վաղ հրապարակված սիրառատ կադրում երգչուհին պատկերված էր ամուսնու հետ։ Անուշիկն ամառային զգեստ էր կրում, սպորտային կոշիկներ։ Անուշիկի վարսերն արձակված էին, իսկ կերպարն ամբողջացնում էր արեւային ակնոցը։ Հրապարակմանը կից երգչուհին կատարել էր հետեւյալ գրառումը․ «Խաղաղություն թող լինի բոլորիս ընտանիքներում»։