Շերոն Սթոունը պատմել է քրոջ՝ կորոնավիրուսի դեմ պայքարի մասին. «Նրան վարակել է ձեզանից՝ դիմակների հակառակորդներից մեկը»
COVID-19-ով վարակվածների թվում է նաեւ դերասանուհի Շերոն Սթոունի քույրը՝ Քելին։ Ընդ որում, նրա վիճակը ծանրացնում է եւս մեկ հանգամանք. նա արդեն իսկ այլ հիվանդություն ունի՝ գայլախտ։ Այդ մասին հայտնել է հենց Շերոնը՝ Instagram-յան էջում հրապարակելով քրոջ լուսանկարը։ Նա դիմել է հետեւորդներին՝ քննադատելով առանձին մարդկանց վարքագիծը.
«Քույրս՝ Քելին, որն առանց այդ էլ տառապում է գայլախտով, հիմա հիվանդ է նաեւ կորոնավիորսով։ Սա նրա հիվանդասենյակն է։ Ձեզանից՝ դիմակների հակառակորդներից մեկը, արել է դա ու վարակել նրան։ Նա իմունիտետ չունի։ Միակ տեղը, ուր նա գնացել է, դեղատունն է։ Նրա երկրում հնարավոր չէ թեստավորում անցկացնել, եթե ախտանշաններ չունես, իսկ հետո հինգ օր պետք է սպաես արդյունքներին։ Դուք կկարողանայի՞ք այս հիվանդասենյակում միայնակ մնալ։ ԴԻմակ կրեք՝ հանուն ձեզ ու այլ մարդկանց։ Խնդրում եմ»։
Ավելի ուշ նա հրապարակել է նաեւ Քելիի ու նրա ամուսնու՝ Բրյուսի լուսանկարը ու այն մակագրել. «Խնդրում եմ, մոմեր վառեք ու աղոթեք իմ քրոջ ու ամուսնու եւ իմ թանկագին Բրյուսի համար»։