«Մանչեսթեր Սիթին» ցանկանում է երկարաձգել պայմանագիրը Գվարդիոլայի հետ
Անգլիայի փոխչեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությունը շարունակում է վստահել թիմի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլային եւ ցանկանում է երկարաձգել պայմանագիրը նրա հետ, հաղորդում է բրիտանական The Telegraph-ը։
Կատալոնացի մասնագետի գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ հաջորդ մրցաշրջանի ավարտը։
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում «Մանչեսթեր Սիթին» 1։3 հաշվով պարտվեց ֆրանսիական «Լիոնին» եւ դուրս մնաց պայքարից։
Ավարտվող մրցաշրջանում մանչեսթերյան թիմը նվաճել է երկու տիտղոս՝ Անգլիայի սուպերգավաթը եւ Անգլիական լիգայի գավաթը։
Անգլիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում «Մանչեսթեր Սիթին» 0։2 հաշվով պարտվեց ապագա գավաթակիր Լոնդոնի «Արսենալին»։
49-ամյա Գվարդիոլան «Մանչեսթեր Սիթին» գլխավորում է 2016 թվականից։ Այս ընթացքում թիմը նվաճել է 8 տիտղոս։