ԱՄՆ-ում համավարակը սկսվելուց հետո առաջին անգամ Թրամփը հանրությանն է ներկայացել ընտանիքի հետ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին նրա կողմնակիցները ծափահարություններով են ողջունել, երբ կրտսեր եղբոր՝ Ռոբերտի մահվանից հետո ընտանիքի հետ Վաշինգտոն է վերադարձել Բեդմինսթերից, հայտնում է Daily Mail-ը։
74-ամյա նախագահին, նրա 50-ամյա կնոջը՝ Մելանյային եւ նրանց 14-ամյա որդի Բերոնին բերող օդանավը կիրակի երեկոյան վայրէջք է կատարել Սպիտակ տան մոտ։
Նշվում է, որ ԱՄՆ-ում համավարակը սկսվելուց հետո սա ընտանիքի հետ ԱՄՆ նախագահի հանրությանը ներկայանալու առաջին դեպքն է։
Նախագհահը մռայլ տեսք ուներ։ Մարգագետնով անցնելիս նա ձեռքով թափահարել է իր բարեկամներին։
Հիշեցնենք, որ նախօրեին հայտնի էր դարձել Դոնալդ Թրամփի կրտսեր եղբոր՝ Ռոբերտի մահվան մասին։