Երգիչ Ստաս Պիեխան վթարի է ենթարկվել
Հայտնի երգիչ Ստաս Պիեխան վթարի է ենթարկվել: Դժբախտ պատահարը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ նա պետք է գնար հեռուստաընկերություններից մեկի նկարահանումներին: Եթերից ուշանալու պատճառով գերազանցել է ավտոմեքենայի արագությունը, չկարողանալով կառավարել ղեկը վթարի է ենթարկվել: Բարեբախտաբար երգիչը ողջ է և չի տուժել: Հիմա երգիչը ստիպված է ժամանակավորապես հրաժարվել իր մեքենայից, քանի որ այն լուրջ վերանորոգման կարիք ունի: