Քյոլնում սկսվել է մանկապիղծների աղմկահարույց գործով դատավարությունը
Քյոլնում սկսվել է մանկապիղծների աղմկահարույց գործով դատավարությունը: Ցանցը հաջողվել է հայտնաբերել Բերգիշ-Գլադբախ քաղաքի 43-ամյա բնակչին ձերբակալելու շնորհիվ: Նա մեղադրվում է իր 2017թ. ծնված դստերը բռնաբարելու մեջ, հաղորդում է DW-ը:
Դատավարությունն սկսվել է Յորգ Լ.-ի նկատմամբ մեղադրական եզրակացության ընթերցմամբ: Նա նաեւ մեղադրվում է համացանցում մանկական պոռնոգրաֆիա տարածելու մեջ:
Եզրակացության համաձայն՝ Յորգ Լ.-ն հանցանքը կատարել է կնոջ բացակայության ժամանակ: Իր հանցանքը նա նկարահանել է սմարթֆոնով, որպեսզի տեսագրություններն ուղարկի համացանցային տարբեր հարթակներով իր գործընկերներին:
Ոստիկանությունը ոչ միայն մեծ թվով մանկական պոռնոգրաֆիա է հայտնաբերել, այլ նաեւ այլ տղամարդկանց հետո Յորգ Լ.-ի կոնտակտները:
Տղամարդը քննությանն օգնել է իր գործընկերներին գտնելու հարցում: