Իտալիայի իշխանությունները փակում են դիսկոտեկները երիտասարդների շրջանում կորոնավիրուսով վարակման դեպքերի աճի պատճառով
Իտալիայի իշխանությունները փակում են դիսկոտեկները երիտասարդների շրջանում կորոնավիրուսով վարակման դեպքերի աճի պատճառով: Իտալիայի առողջապահության նախարար Ռոբերտո Սպերանցան հայտնել է, որ այդ սահմանափակող միջոցն ուժի մեջ կմնա մինչեւ սեպտեմբերի 7-ը եւ կտարածվի նաեւ լողափային դիսկոտեկների վրա:
Վերջին շրջանում Իտալիայում հաճախացել են երեկույթները, որոնց ժամանակ չեն պահպանվում հիգիենայի, սոցիալական հեռավորության կանոնները:
Իրենց հերթին, դիսկոտեկների տարերը հայտնում են, որ փակման դեպքում իրենք բազմամիլիարդանոց կորուստներ կունենան: Զբոսաշրջիկների շրջանում հայտնի Կալաբրիան փակել է իր դիսկոտեկները օգոստոսի 14-ին:
Վերջին տվյալներով Իտալիայում պանդեմիայի սկզբից գրանցվել է վարակման գրեթե 254 000 դեպք, մահացել է 35 400 մարդ: