ԵՄ երկրների ղեկավարները Բելառուսում տեղի ունեցող իրադարձությունների շուրջ քննարկում կանցկացնեն
Չորեքշաբթի ԵՄ երկրների ղեկավարները Բելառուսում տեղի ունեցող իրադարձությունների շուրջ քննարկում կանցկացնեն: Այս մասին հայտնել է Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը:
Նա հայտնել է, որ քննարկումը կանցկացվի ժամը 12:00-ին:
«Բելառուսի ժողովուրդն իր ապագայի մասին որոշում կայացնելու եւ իր առաջնորդին ընտրելու իրավունք ունի: Ցուցարարների դեմ բռնությունն անընդունելի է եւ անթույլատրելի»,-գրել է նա Թվիթթերի իր էջում: