«Մանչեսթեր Սիթին» պատրաստ է ձեռք բերել Մեսիին
Անգլիայի փոխչեմպիոն «Մանչեսթեր Սիթին» պատրաստ է պայմանագիր կնքել կատալոնական «Բարսելոնայի» և Արգենտինայի ազգային հավաքականի առաջատար Լիոնել Մեսիի հետ, տեղեկացնում է Esporte Interativo-ն:
«Մանչեսթեր Սիթին» այժմ փորձում է բանակցություններ սկսել Մեսիի ներկայացուցիչների հետ և քննարկել ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելու հնարավորությունը:
Ավելի վաղ իսպանական մարզական պարբերականները տեղեկացրել էին, որ 33-ամյա Լիոնել Մեսին չի ցանկանում շարունակել մրցելույթները «Բարսելոնայում» և որոշում է ընդունել ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում հեռանալ կատալոնական ակումբից:
Արգենտինացի հարձակվողի պայմանագիրը կատալոնական ակումբի հետ նախատեսված է մինչև 2021 թվականի հունիս, սակայն պայմանագիրը Մեսիին հնարավորություն է տալիս ցանկացած պահի խզել պայմանագիրն ակումբի հետ:
Ավելի վաղ «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոեմուն հայտարարել էր ակումբի գլխավոր մարզիչ Էնրիկե Սետիեն պաշտոնանկության մասին: