Լյուդմիլա Յանուկովիչը կրում է 128 ադամանդով զարդարված ժամացույց. արժեքը հայտնի է
Գործարարներն ու քաղաքական գործիչները հաճախ ընդգծում են իրենց կարգավիճակը ձեռքի ժամացույցի միջոցով: Այս աքսեսուարը համարվում է գործարար ոճի կարևոր տարրերից մեկը:
Ուկրաինայի նախագահի Վիկտոր Յանուկովիչի կինը' Լյուդմիլան, կրում է շվեյցարական "Breguet" ժամացույցներ: Լյուդմիլայի ամենասիրած մոդելը "Reine de Naples"-ն է: Այս ժամացույցի պատյանը պատրաստված է 18 կարատանի սպիտակ ոսկուց և զարդարված 0.83 կարատ կշռով 128 ադամանդով:
Ժամացույցին նրբություն և կանացիություն է հաղորդում օվալաձև տեսքը:
Լյուդմիլա Յանուկովիչի "Breguet Reine de Naples" ժամացույցն արժե 43.000 դոլար: