Ջերմ լուսանկար. Սիլվա Հակոբյանն՝ ամուսնու ու դստեր հետ
Իր միկրոբլոգի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում երիտասարդ մայրիկը պատկերված է ամուսնու ու դստեր՝ Միլայի հետ։ Սիլվան գրկել է փոքրիկին, նշել, որ կադրերն արվել են Սուրբ Տրդատ եկեղեցու բակում։
Օրեր առաջ երգչուհու դուստրը 1 տարեկան է դարձել, ինչի առիթով Սիլվան հուզիչ գրառում էր արել։ «Չգիտեմ, թե ոնց եմ ապրել այսքան տարի առանց քեզ, բայց գիտեմ մի բան, որ դու իմ բոլոր ժամանակների ամենալավ երգն ու հիթն ես, ամենամեծ հաղթանակն ու մրցանակն ես ու ամենաթանկ նվերն ես Տիրոջ կողմից, ում ողջ սերն իմ հանդեպ դրսեւորված է քեզնով։ Շնորհավոր Ծնունդդ, իմ գտնված երազ։ Շնորհակալ եմ կյանքին քեզ համար»,- նշել էր նա։