«Ջուխտակ լիճ» կոչվող տարածքում ուռենիներ են հատվել. ահազանգ
Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) անտառապահները մեր կողմից պահպանվող տարածքում երեկ՝ օգոստոսի 16-ին, հայտնաբերել են ուռենի տեսակի հատված ծառեր եւ ճյուղեր։ Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն (FPWC) ահազանգում է հատման մասին՝ հրավիրելով իրավապահ մարմինների ուշադրությունը։
«Հաղորդում հանցագործության մասին ՀՀ ոստիկանություն / Police of the Republic of Armenia ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմին
Այսօր Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) անտառապահները մեր կողմից պահպանվող տարածքում հայտնաբերել են ուռենի տեսակի հատված ծառեր եւ ճյուղեր։ Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն (FPWC) ահազանգում է հատման մասին՝ հրավիրելով իրավապահ մարմինների ուշադրությունը։
Անտառապահները հատված ծառերը հայտնաբերել են «Ջուխտակ լիճ» կոչվող հատվածում, որը սահմանակից է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքին»,- ասվում է հայտարարության մեջ։