«Բարսելոնայի» նախագահ. Սետիենը պաշտոնանկ է արված
Կատալոնական «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն հայտարարել է, որ թիմի գլխավոր մարզիչ Էնրիկե Սետիենը պաշտոնանկ է արված:
Օգոստոսի 16-ի երեկոյան «Բարսելոնայի» ղեկավարության արտահերթ ժողովում որոշում է ընդունվել պաշտոնանկ անել 61-ամյա մասնագետին:
Ժողովի ավարտից հետո անձամբ Բարտոմեուն Tiempo de Juego-ի լրագրողին հայտնել է, որ ակումբը հեռացրել է Սետիենին:
Հիշեցնենք, որ Էնրիկե Սետիենը «Բարսելոնայի» գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակվել էր 2020 թվականի հունվարին: