«Ես Բելառուսի հիանալի ժողովրդի կողմից եմ։ Ոչ բռնությանը». Գարիկ Մարտիրոսյան
Հայտնի շոումեն Գարիկ Մատիրոսյանն Instagram-ի Stories բաժնում հաճախ է պատասխանում հետեւորդների հարցերին։ Երկրպագուներին հետաքրքրում են բազմաթիվ հարցեր՝ երաժշտական նախասիրություններից մինչեւ Մարտիրոսյանի անձնական կյանք։ Շոումենը հարցերին պատասխանում է իրեն բնորոշ նուրբ հումորով, զուսպ ու պոլիտկոռեկտության սահմաններում։
Այս անգամ հետեւորդներից մեկը Մարտիրոսյանին հարցրել է, թե որն է նրա սիրելի հայկական երգը, ինչպես շոումենը պատասխանել է. «Բալենի։ Էլվինա Մակարյան»։
Հարցին, թե ինչու Մարտիրոսյանը չի արտահայտում իր կարծիքը քաղաքական թեմաներով, նա պատասխանել է. «Որովհետեւ ես դաստիարակված եւ ադեկվատ մարդ եմ։ Լինելով Հայաստանի քաղաքացի՝ ես արտահայտվում եմ միայն Հայաստանի քաղաքական կյանքի մասին։ Եվ բոլորին խորհուրդ եմ տալիս իրենց «կարծիքներով» ու «խորհուրդներով» չմտնել ուրիշ երկրների եւ ժողովուրդների կյանք։ Եթե Ձեր հարցը Բելառուսի մասին է, եւ Դուք այն քողարկել եք, բնականաբար, ես Բելառուսի հիանալի ժողովրդի կողմից եմ։ Ոչ բռնությանը»։