Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 38 նոր դեպք․ ապաքինվել է 71, մահացել՝ 6 պացիենտ
Հայաստանում օգոստոսի 14-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 38 նոր դեպք, ընդհանուր՝ 41701 դեպք: Ապաքինվել է 71 պացիենտ։
Արձանագրվել է մահվան 6 դեպք, ընդհանուր՝ 824 դեպք: Այս պահին փաստացի բուժում է ստանում 6018 պացիենտ:
Մեկ օրում արվել է 284 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 185594 թեստ: