2 և 4 ամյա տղաների 26-ամյա հայրը վթարից հետո չի խոսում և չի քայլում. ընտանիքը օգնության կարիք ունի (Լուսանկարներ)
Արմավիրի մարզի Հայթաղ գյուղի բնակիչ, 2 և 4 ամյա տղաների հայր 26-ամյա Գարիկ Մուրադյանը վթարից հետո գրեթե 10 ամիս է, ինչ կորցրել է քայլելու եւ խոսելու ունակությունը:
Ողբերգական օրվանից հետո երկար ժամանակ երիտասարդը կոմայի մեջ է գտնվել, կնոջ ` Նաիրայի խոսքով, վերջերս երեխաներին եւ իրեն տեսնելիս ռեակցիան փոխում է. բժիկների խոսքով` ճանաչում է ընտանիքի անդամներին:
«3-րդ ամսից սկսած աչքերը բացել է, որոշակի ռեակցիաներ է սկսել ցույց տալ, եւ դեկտեմբերից էլ տեղափոխվել է «Աջակցություն վիրավոր զինվորներին» վերականգնողական կենտրոն եւ վերականգնողական բուժում պետք է ստանա: Արդեն բժիշկները հույս են տալիս, որ ռեակցիաներ է տալիս եւ վերականգնողական բուժում ստանալուց հետո եթե ինքը դուրս գա յադ վիճակից եւ կքայլի եւ կխոսի, քանի որ ուղեղի այդ հատվածները չեն վնասվել»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գարիկ Մուրադյանի կինը` Նաիրան:
Նշենք, որ 26-ամյա երիտասարդը ստացել էր կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ՝ արյունազեղման և բազմաթիվ կոտրվածքների տեսքով։
Այս 10 ամիսների ընթացքում ընտանիքը երիտասարդի բուժման համար ծախսել է մոտ 20 միլիոն դրամ, վաճառել եւ գրավ են դրել շարժական ու անշարժ գույքը:
Գարիկի կնոջ` Նաիրայի խոսքով` իրենք հողամաս են մշակում են իրենց ապրուստը կարողանում են հոգալ, բայց չեն կարողանում հոգալ Գարիկի բուժման ծախսերը, որը կազմում է ամսական մոտ 1, 5 միլիոն դրամ:
«Մեզ համար դժվարն այս պահին տան գրավը վճարելն է եւ վերականգնողական բուժման համար, որ ամսական կազմում է 1.5 միլիոն դրամ եւ դրան գումարած 300 հազար դրամի դեղորայք: Նրա վիճակը այժմ շատ է փոխվել, սկսել է նախկին տեսքին վերադառնալ եւ զգում ենք, որ վերականգնվում է»,-ասաց նա:
Նաիրան նշեց, որ բուժման համար զեղչ նախատեսված չէ իրենց համար, քանի որ զինծառայողների համար է կենտրոնը ծառայում, նաեւ չեն օգնել Աննա Հակոբյանի եւ Գագիկ Ծառուկյանի հիմնադրամից, որոնց նա դիմել է ամիսներ առաջ:
«Միայն վարչապետի աշխատակազմից են 200 հազար դրամով օգնել»,- ասաց նա:
Գարիկին օգնել ցանկացողներըկարող են իրենց փոխանցումները կատարել հետևյալ հաշվեհամարներին կամ կապ հաստատել Գարիկի կնոջ՝Նաիրայի հետ` 077 170306 հեռախոսահամարով:
Բանկ`vtb
AMD 16017438229304
USD 16017438229305
Swift code: CITIUS33
EUR 16017438229306
Swift code: OWHBDEFF
RUR 16017438229307
БИК 044525187, ИНН 7702070139
Ստացող Նաիրա Բունիաթյան