Երևան, 28.Նոյեմբեր.2024, 00:00 |
Մոլդովայի Սահմանադրական դատարանը նախագահ է ճա... Քննարկեցինք վերջին զարգացումներն ու առաջիկա ա... Վրաստանը հրաժարվում է ԵՄ-ին անդամակցելու շուր... Ոստիկանությունը զգուշացնում է՝ տարատեսակ վկայ... Հայաստան-Հնդկաստան համագործակցության հերթական... Արարատ Միրզոյանը և Ֆինլանդիայի նախագահը մտքեր... Նախանշվում է Հայաստան-Արգենտինա շփումների ակտ... Պետք է նոր մակարդակի բերենք ՊԵԿ-ի աշխատանքը. ... ՌԴ-ում Հայաստանի և Իրանի դեսպանները քննարկել ... Փաշինյանն արդարադատության նախարարին գործուղու... Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին «BMW»-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին, հա... Դատապարտյալը 22 օր է՝ գտնվում է հացադուլի մեջ... «Կալաշնիկովի» ինքնաձիգ, ատրճանակ, նռնակ և այլ... Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյա... Միրզոյանը և Էլինա Վալտոնենը հանգամանալից քննա... Սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված՝... Կայացել է Արարատ Միրզոյանի և Ֆինլանդիայի ԱԳ ն... Ո՞րն է ամենափոշոտ քաղաքը Հայաստանում Հայաստանի և Ղազախստանի միջև հաստատված է փոխգո... Երևանում բախվել են 2 «BMW», «Nissan»-ն ու «Hy... Անտառային հրդեհներ՝ Ավստրալիայում․ մի քանի քա... Հնարավոր է անվճար և անանուն հետազոտություններ... Փաշինյանը բացատրում է՝ ինչ է անհրաժեշտ Գյում... «Հանե՛ք նաուշնիկները»․ Ռոբերտ Քոչարյանի և դատ... Հայաստանն արդեն մեկ տարի է՝ անտեսում է ՀԱՊԿ գ... Անահիտ Մանասյանն ու Մարյա Վախենարն անդրադարձե... Ոստիկանությունում նախանշել են թմրամիջոցների շ... Ռոբերտ Քոչարյանին և Յուրի Խաչատուրովին նոր մե... Մեկ օրում գրանցվել է 21 ավտովթար, վիրավորվել՝... Պրոֆիլակտիկ աշխատանքներ՝ հեռուստատեսային հեռա... 37 փաթեթ թմրամիջոցներ իրացնելու համար երկու ա... Ընթացքի մեջ են Փարպիի Ծիրանավոր եկեղեցու և Ամ... Միրզոյանը և Ֆինլանդիայի խորհրդարանի նախագահը ... Ռեալը ՉԼ-ի հակառեկորդ է գրանցել Որոնվում է տեսանյութում երևացող անձը ԲԴԽ-ում նախագահ չեն կարողանում ընտրել․ ինչ է ... «Ինձնից ավելի հայրենասեր մարդ ես չեմ պատկերաց... Երևանում «Nissan Elgrand»-ը բախվել է ռեստորան... Սպասվում են տեղումներ, ջերմաստիճանը կնվազի Հայաստանում իշխանության զավթում է տեղի ունենո... Արագածոտնի մարզ, գյուղ Երզնկա․ Սուրենյանը տես... Դատավոր Սարգիս Պետրոսյանը և փաստաբան Արամ Վար... Նոր դոկտրինով Ռուսաստանի միջուկային «հովանոցն... Ձմռանը ամառային անվադողերով երթևեկելու համար ... ՔՊ-ում շատ լավ գիտեն, որ Գյումրիում վարկանիշ ... «Հլը մի վայրկյան մի պզզցրեք, վարչապետն անցնու... Վարչապետը հանձնարարել է, որ իր մասնակցությամբ... «Ծանոթ չեք գործի նյութերին, թե չէ նման հարց չ... Շատ օգտատերեր կոչ էին անում արգելել ծխախոտի և... Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել Ատոմայի... «Ես եմ ոստիկաններին բերման ենթարկել՝ իմ մեքեն... Ուկրաինան հայտնել է իր էներգետիկ օբյեկտների վ... Դատագենետիկական փորձաքննության եզրակացությամբ... Նոյեմբերի 30-ին դուրս կբերվի Աստվածամուխ Սուր... Արթուր Պողոսյանը նշանակվեց Քննչական կոմիտեի ն... Էդուարդ Հակոբյանը նշանակվեց ՊԵԿ նախագահ ԼՂ-ից բռնի տեղահանվածները որքան աջակցություն ... Վրաերթի ենթարկված 11-ամյա երեխայի կյանքը երկա... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Կառավարության նիստ․ Ուղիղ 8-ամյա Սոֆիա Բաղրամյանը շախմատի աշխարհի պատան... Մեքսիկայի նախագահն արձագանքել է Թրամփի պնդում... Կառավարությունը ներքին կարգով ձգում է արցախցի... Ռոբերտ Քոչարյանը, Յուրի Խաչատուրովը և Սեյրան ... Հրդեհ՝ Լեռնավան գյուղում. դեպքի վայր է մեկնել... Դեսպան Մակունցն ու Քրիստինա Քվինը քննարկել են... Աստղագուշակ՝ նոյեմբերի 28-ի համար Դեպի Ղազախստան ամերիկյան ավտոշուկայից մեքենան... Արփինե Սարգսյանն ազատել է համակարգի թիվ մեկ «... ՀՀ մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում ԱԺ-ում արցախցիների հարցը կքննարկեն. «Հրապարակ... Գյումրու ՔՊ ղեկավարը թմրանյութի մեկ թեստ է հա... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ի՞նչ փոփոխություններ են սպասվում բուհերի մասն... Վահան Քերոբյանը վաճառել է menu.am-ը. «Փաստ» Հաջորդը ով կլքի ԲԴԽ-ն. դատական համակարգում լո... 44-օրյա պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովի զ... Արծրուն Հովհաննիսյանը կրկին ՊՆ-ում է․ «Ժողովո... Հայտնի է՝ ինչու Ռասել Քրոուն չի նկարահանվել «... Որոշ հասցեներում լույս չի լինի Քաղաքացին ընկել է նկուղային հարկ․ նրան տեղափո... Ջասթին Բիբերը սնանկացման եզրին է. մանրամասներ... Brent-ը մեկ բարելի դիմաց էժանացել է մինչև 7... Պոգբան կարող է վերադառնալ ԱՊԼ Starship-ը Լուսին կհասցնի Lunar Outpost-ի ամե... Դադիվանքն ու «փաստի» հորինումը. «Գեղարդ» հիմն... Զայրույթի, հիասթափության և դատարկության համադ... Լոս Անջելեսի հայ մասնագետների թիմը պատրաստ է ... Խոշոր հրդեհ՝ Նուբարաշենում․ կրակն ու ծուխը տե... Ո՞ւմ է Թրամփը դիտարկում Ուկրաինայի հարցով հատ... Մալդիվներ մեկնելը թանկ է Հրդեհ՝ Արշակունյաց պողոտայի տներից մեկում Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Լեհաստանի նախագա... Լիբանանի բանակը դիրքավորվում է երկրի հարավում... «Փարաջանովյան օրեր Աթենքում»` դեկտեմբերի 3-ին... ՆԳ նախարարն ընդունել է ԵՄ պատվիրակության ղեկա... Փորձում են քաղաքական շահարկումներ անել. Փամբո... Խոշոր՝ ավտովթար. բախվել են «Opel»-ն ու «Scani... ԱԳՆ-ում հերքում են, թե Երևանն է խնդրել կազմակ...

Exclusive. Արթուր Ալեքսանյանը՝ Ռիոյի օլիմպիական հաղթանակի, ապրումների, աստղային հիվանդությունից խուսափելու գաղտնիքների մասին (Լուսանկար)

Ռիոյի օլիմպիական ոսկե մեդալն ինձ տվեց ամեն ինչ, բայց նաեւ խլեց ժամանակ, առողջություն, ազատություն, որոնց համար մեկ վայրկյան չեմ ափսոսում: 2016 թվականի օգոստոսի 16-ը փոխեց իմ կյանքը, բայց ոչ ինձ:

Այսպես հիշարժան օրվա ու մեծ հաղթանակի՝ Օլիմպիական ոսկե մեդալը նվաճելու մասին խոսելիս NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց եռակի աշխարհի, հնգակի Եվրոպայի եւ Եվրոպական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը:

4 տարի առաջ օգոստոսի 16-ին Ռիոյի Օլիմպիական խաղերում Արթուր Ալեքսանյանը նվաճեց օլիմպիական ոսկե մեդալ: Հայաստանը 20 տարվա ընդմիջումից հետո դարձյալ ունեցավ օլիմպիական հաղթանակ։

NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Արթուր Ալեքսանյանը վերհիշել է Ռիոյի հաղթական օրը:

Արթուր, 4 տարի առաջ հենց այս օրը դու նվաճեցիր Օլիմպիական խաղերի ոսկե մեդալը: Ի՞նչ հույզեր է արթնացնում այս օրը մեկ օլիմպիական մրցաշրջան անց:

Տարիները որքան անցնում են, այդքան ավելի լավ եմ պատկերացնում, թե ինչ է կատարվել Ռիոյում օգոստոսի 16-ին: Նույն զգացողություննրով ու հույզերով եմ լցվում ամեն տարի այս օրը. բառերով բացատրել չեմ կարող իմ ապրումները:

Օրս սկսել եմ շնորհավորանքներով, ինչի շնորհիվ եւս մեկ անգամ վերապրեցի Ռիոյի այդ օրը: Հիշեցի՝ ինչպես այս օրը առավոտյան արթնացա, մրցման դահլիճ պետք է գնայինք, կադր առ կադր օրվա բոլոր վայրկյանները աչքիս առաջ եկավ, թե ինչ տրամադրություն ունեի, ինչպես անցա այդ ամենի միջով: Հիշում եմ՝ մրցման օրն արթնացա արդեն բարձր տրամադրությամբ եւ հաղթանակիս վերջին ակորդը եզրափակիչ պայքարում դնելու վճռականությամբ: Օլիմպիական չեմպիոն հռչակվելու հաջորդ առավոտ չեմ արթնացել (ծիծաղում է), քանի որ գիշերը չէի քնել. չէի կարողացել քնել, չէի հասկանում՝ ինչ է կատարվում ինձ հետ, ինչ է կատարվել առհասարակ:

Օգոստոսի 16-ն ի՞նչ փոխեց քո կյանքում:

Այդ օրն ամեն ինչ փոխեց իմ կյանքում: Մի բան չի փոխել՝ ինձ: Այս օրը ես հասա իմ կյանքի հիմնական նպատակին: Տարիների աշխատանքս, փոքր տարիքից ծանր ու երկարուձիգ մարզումներիս քրտնաջան աշխատանքը օլիմպիական ոսկու տեսքով հետ վերադարձավ ինձ եւ իր արժանի գնահատականը ստացավ:

20 տարի Հայաստանը օլիմպիական ոսկե մեդալ չէր ունեցել եւ հենց դու եղար այդ սառույցը կոտրողը: Ինչպե՞ս ստացվեց եւ երբեւէ կպատկերացնեի՞ր, որ դու կլինես այս ոսկին նվաճողը:

Երբ փոքր էի, մեծ հետաքրքրությամբ հետեւում էի 2000-2004-2008 թվականների Օլիմպիական խաղերին, բայց այդ ժամանակ երբեք չէի պատկերացնում, որ ես կլինեմ 20 տարվա դադարից հետո Հայաստանի առաջին ոսկե մեդալ նվաճողը, որ չի լինի մեկ այլ նվաճող, որ այդքան երկար դադար կունենանք: 2012 թվականի Լոնդոնի Օլիմպիական խաղերից հետո, որտեղ ես նվաճեցի բրոնզե մեդալ, իսկ Հայաստանը կրկին չունեցավ ոսկե մեդալ, արդեն գիտակցեցի, որ հնարավոր է առաջին ոսկին այս մեծ դադարից հետո ես բերեմ: Հասկացա, որ պատրաստ եմ դրան եւ կարող եմ հասնել նպատակիս Ռիոյի Օլիմպիական խաղերում:

Կհիշե՞ս ապրումներդ ոսկին նվաճելու եւ պատվո հարթակին բարձրանալու վայրկյանները:

Շատ պահեր են գալիս Ռիոյի Օլիմպիական խաղերը հիշելիս՝ իմ գոտեմարտերը, երզափակիչը, Ռոբերտ Աբաջյանի նկարով պատրաստածս շապիկով պատվո հարթակին կանգնելը: Հիշում եմ, որ առավոտից սպասում էի եզրափակիչ գոտեմարտին եւ պատկերացնում էի պարգեւատրման արարողությունը: Պատրաստվել էի դրան եւ որոշել, որ մեդալ նվաճելու եւ պարգեւատրվելու ժամանակ ես պետք է լինեմ ապրիլյան պատերազմի հերոս Ռոբերտ Աբաջյանի նկարը պատկերող շապիկով, որ ամբողջ աշխարհը պետք է տեսնի եւ ճանաչի մեր հերոսներին: Ինձ համար ամենակարեւոր եւ հուզիչ ակնթարթները դրանք էին ու ես սրտատրոփ սպասում էի այդ շապիկը կրելուն: Այդ երկու մրցումային օրվա ոչ մի պահ չեմ կարող չհիշել, յուրաքանչյուր վայրկյանն ապրում է իմ մեջ:

Ռիոյի մրցագորգում հաղթական սուլոցից հետո ի՞նչ տեղի ունեցավ քեզ հետ, քո ներսում, որը չտեսավ ու չիմացավ ոչ ոք:

Իրականում ես էմոցիոնալ մարդ եմ, բայց գորգում շատ քիչ եմ ցույց տալիս հույզերս: Երզափակիչ գոտեմարտի վերջին սուլոցից հետո ես այդքան էլ չցուցադրեցի իմ էմոցիաները: Այսինքն՝ այն, ինչ տեղի ունեցավ եզրափակիչ սուլոցից հետո, իմ էմոցիաների արտահայտման գագաթնակետը չէր: Իրականում՝ կիսաեզրափակիչում թուրք Ջենք Իլդեմին պարտության մատնելուց հետո ես ավելի մեծ ապրումներ ունեցա եւ ավելի էմոցիոնալ արտահայտեցի հաղթանակս, քան եզրափակիչ գոտեմարտից հետո: Տեսագրությունում էլ պարզ երեւում է, թե ինչպես եմ Իլդեմին հաղթելուց հետո բղավում, որովհետեւ Ռիոյում իմ հիմնական մրցակիցը թուրք ըմբիշն էր: Ճիշտ է՝ մյուս մրցակիցներս բոլորն էլ ուժեղ էին, բայց ես ավելի շատ պատրաստվել էի հենց թուրքի հետ գոտեմարտին:

Յուրաքանչյուր մրցաշարից առաջ, եթե դու ուզում ես հաղթել, արդեն պետք է հոգեբանորեն պատրաստ լինես հաղթանակին: Երբ հոգեբանորեն պատրաստ ես հաղթել ու հաղթում ես, չես կարողանում էմոցիաներդ, ուրախությունդ, ցնծությունդ շատ արտահայտել: Դա քեզ համար դառնում է մեկ քայլ առաջ: Իսկ եթե պատրաստ կամ վստահ չես, որ կհաղթես եւ քեզ մոտ ստացվում է հաղթել, անկախ քեզնից էմոցիաներիդ կառավարումը կորցնում ես: Այս կերպ ես ամեն հաղթանակս ընդունում եմ որպես մեկ քայլ առաջ եւ չեմ տրվում էմոցիաներին գորգի վրա:

Շատ հաճախ էմոցիաներս ցուցադրում եմ արդեն գորգից իջնելիս՝ մրցումների դահլիճից դուրս, հանդերձարանում: Ավելի արտահայտիչ են այդ պահերը, բայց դրանք միշտ կադրից դուրս են:

Արթուր, 4 տարի անց, երբ հաղթանակիդ էյֆորիան անցել է, կարո՞ղ ես բնութագրել, թե մարզիկի համար ինչ նշանակություն ունի օլիմպիական ոսկե մեդալակիր լինելը, ի՞նչ է տալիս եւ ի՞նչ սովորեցնում այդ տիտղոսը:

Չկա աշխարհում մի մարզիկ, որը չերազի օլիմպիական ոսկե մեդալի մասին: Դա սպորտի գագաթնակետն է: Երբ հասնում ես այդ գագաթին ու հետհայացք գցում քո անցած ճանապարհին, հասկանում ես, որ արժեր կյանքը նվիրել սպորտին, ապրել սպորտով եւ սպորտի համար: Օլիմպիական ոսկե մեդալը մեծ եւ իրական մոտիվացիա է ամեն մի մարզիկի համար, եւ այն սովորեցնում է պայքարել հանուն նրա՝ այդ ոսկուն հասնելու նպատակի:

Ես օլիմպիական ոսկու մասին մտածելով քնել-արթնացել, ապրել եմ ամեն օր ու ժամ: Իմ օրերը սկսվել են այդ նպատակով եւ յուրաքանչյուր օրվա առաջին քայլերս եղել են դեպի մարզադահլիճ, մարզումներ: Օրերս ավարտվել են նույն նպատակով եւ մտքերով:

Ի՞նչ տվեց ու ի՞նչ խլեց քեզանից օլիմպիական ոսկե մեդալը:

Ամեն ինչ տվեց, բայց շատ բան էլ խլեց: Այս մեդալն ինձանից խլեց ժամանակ, սակայն որի համար չեմ ափսոսում, խլեց առողջություն. շատ վնասվածքներ եմ ունեցել այս տարիների ընթացքում՝ կոտրվածքներ, ճողվածքներ: Խլեց ազատություն. մշտապես հավաքների, մարզումների մեջ, ռեժիմով քուն, հանգիստ, սնունդ: Այն ազատությունը, որ միշտ ունեցել են իմ տարիքի տղաները, երիտասարդները, ես երբեք չեմ ունեցել, բայց մի վայրկյան չեմ ափսոսացել դրանց համար: Զգացել եմ, որ այդ մեդալին հասնելու համար ես պետք է ազատությունից, շատ հաճույքներից զրկվեմ:

Այս մեդալն ինձ զրկեց նաեւ ազատ ապրելու ազատությունից: Ես ինձ որեւէ մեկից չեմ առանձնացնում, բարձր չեմ դասում: Օլիմպիական չեմպիոն հռչակվելուց հետո մարդիկ ինձ ճանաչում են, շատ հաճախ մոտենում են, ողջունում, ցույց տալիս, որ հպարտանում են ինձանով: Շատ հաճելի պահեր են, ես ինձ լավ եմ զգում, բայց շատ հաճախ էլ չեմ կարողանում ինձ ազատ զգալ, որովհետեւ մարդկանց ուշադրության կենտրոնում եմ: Արդեն գիտակցում եմ, որ երեխաների համար պետք է օրինակ ծառայեմ եւ յուրաքանչյուր սխալ քայլ կարող է սխալ օրինակ դառնալ երեխաների համար:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

Մոլդովայի Սահմանադրական դատարանը նախագահ է ճա... Քննարկեցինք վերջին զարգացումներն ու առաջիկա ա... Վրաստանը հրաժարվում է ԵՄ-ին անդամակցելու շուր... Ոստիկանությունը զգուշացնում է՝ տարատեսակ վկայ... Հայաստան-Հնդկաստան համագործակցության հերթական... Արարատ Միրզոյանը և Ֆինլանդիայի նախագահը մտքեր... Նախանշվում է Հայաստան-Արգենտինա շփումների ակտ... Պետք է նոր մակարդակի բերենք ՊԵԿ-ի աշխատանքը. ... ՌԴ-ում Հայաստանի և Իրանի դեսպանները քննարկել ... Փաշինյանն արդարադատության նախարարին գործուղու... Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին «BMW»-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին, հա... Դատապարտյալը 22 օր է՝ գտնվում է հացադուլի մեջ... «Կալաշնիկովի» ինքնաձիգ, ատրճանակ, նռնակ և այլ... Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյա... Միրզոյանը և Էլինա Վալտոնենը հանգամանալից քննա... Սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված՝... Կայացել է Արարատ Միրզոյանի և Ֆինլանդիայի ԱԳ ն... Ո՞րն է ամենափոշոտ քաղաքը Հայաստանում Հայաստանի և Ղազախստանի միջև հաստատված է փոխգո... Երևանում բախվել են 2 «BMW», «Nissan»-ն ու «Hy... Անտառային հրդեհներ՝ Ավստրալիայում․ մի քանի քա... Հնարավոր է անվճար և անանուն հետազոտություններ... Փաշինյանը բացատրում է՝ ինչ է անհրաժեշտ Գյում... «Հանե՛ք նաուշնիկները»․ Ռոբերտ Քոչարյանի և դատ... Հայաստանն արդեն մեկ տարի է՝ անտեսում է ՀԱՊԿ գ... Անահիտ Մանասյանն ու Մարյա Վախենարն անդրադարձե... Ոստիկանությունում նախանշել են թմրամիջոցների շ... Ռոբերտ Քոչարյանին և Յուրի Խաչատուրովին նոր մե... Մեկ օրում գրանցվել է 21 ավտովթար, վիրավորվել՝... Պրոֆիլակտիկ աշխատանքներ՝ հեռուստատեսային հեռա... 37 փաթեթ թմրամիջոցներ իրացնելու համար երկու ա... Ընթացքի մեջ են Փարպիի Ծիրանավոր եկեղեցու և Ամ... Միրզոյանը և Ֆինլանդիայի խորհրդարանի նախագահը ... Ռեալը ՉԼ-ի հակառեկորդ է գրանցել Որոնվում է տեսանյութում երևացող անձը ԲԴԽ-ում նախագահ չեն կարողանում ընտրել․ ինչ է ... «Ինձնից ավելի հայրենասեր մարդ ես չեմ պատկերաց... Երևանում «Nissan Elgrand»-ը բախվել է ռեստորան... Սպասվում են տեղումներ, ջերմաստիճանը կնվազի Հայաստանում իշխանության զավթում է տեղի ունենո... Արագածոտնի մարզ, գյուղ Երզնկա․ Սուրենյանը տես... Դատավոր Սարգիս Պետրոսյանը և փաստաբան Արամ Վար... Նոր դոկտրինով Ռուսաստանի միջուկային «հովանոցն... Ձմռանը ամառային անվադողերով երթևեկելու համար ... ՔՊ-ում շատ լավ գիտեն, որ Գյումրիում վարկանիշ ... «Հլը մի վայրկյան մի պզզցրեք, վարչապետն անցնու... Վարչապետը հանձնարարել է, որ իր մասնակցությամբ... «Ծանոթ չեք գործի նյութերին, թե չէ նման հարց չ... Շատ օգտատերեր կոչ էին անում արգելել ծխախոտի և... Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել Ատոմայի... «Ես եմ ոստիկաններին բերման ենթարկել՝ իմ մեքեն... Ուկրաինան հայտնել է իր էներգետիկ օբյեկտների վ... Դատագենետիկական փորձաքննության եզրակացությամբ... Նոյեմբերի 30-ին դուրս կբերվի Աստվածամուխ Սուր... Արթուր Պողոսյանը նշանակվեց Քննչական կոմիտեի ն... Էդուարդ Հակոբյանը նշանակվեց ՊԵԿ նախագահ ԼՂ-ից բռնի տեղահանվածները որքան աջակցություն ... Վրաերթի ենթարկված 11-ամյա երեխայի կյանքը երկա... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Կառավարության նիստ․ Ուղիղ 8-ամյա Սոֆիա Բաղրամյանը շախմատի աշխարհի պատան... Մեքսիկայի նախագահն արձագանքել է Թրամփի պնդում... Կառավարությունը ներքին կարգով ձգում է արցախցի... Ռոբերտ Քոչարյանը, Յուրի Խաչատուրովը և Սեյրան ... Հրդեհ՝ Լեռնավան գյուղում. դեպքի վայր է մեկնել... Դեսպան Մակունցն ու Քրիստինա Քվինը քննարկել են... Աստղագուշակ՝ նոյեմբերի 28-ի համար Դեպի Ղազախստան ամերիկյան ավտոշուկայից մեքենան... Արփինե Սարգսյանն ազատել է համակարգի թիվ մեկ «... ՀՀ մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում ԱԺ-ում արցախցիների հարցը կքննարկեն. «Հրապարակ... Գյումրու ՔՊ ղեկավարը թմրանյութի մեկ թեստ է հա... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ի՞նչ փոփոխություններ են սպասվում բուհերի մասն... Վահան Քերոբյանը վաճառել է menu.am-ը. «Փաստ» Հաջորդը ով կլքի ԲԴԽ-ն. դատական համակարգում լո... 44-օրյա պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովի զ... Արծրուն Հովհաննիսյանը կրկին ՊՆ-ում է․ «Ժողովո... Հայտնի է՝ ինչու Ռասել Քրոուն չի նկարահանվել «... Որոշ հասցեներում լույս չի լինի Քաղաքացին ընկել է նկուղային հարկ․ նրան տեղափո... Ջասթին Բիբերը սնանկացման եզրին է. մանրամասներ... Brent-ը մեկ բարելի դիմաց էժանացել է մինչև 7... Պոգբան կարող է վերադառնալ ԱՊԼ Starship-ը Լուսին կհասցնի Lunar Outpost-ի ամե... Դադիվանքն ու «փաստի» հորինումը. «Գեղարդ» հիմն... Զայրույթի, հիասթափության և դատարկության համադ... Լոս Անջելեսի հայ մասնագետների թիմը պատրաստ է ... Խոշոր հրդեհ՝ Նուբարաշենում․ կրակն ու ծուխը տե... Ո՞ւմ է Թրամփը դիտարկում Ուկրաինայի հարցով հատ... Մալդիվներ մեկնելը թանկ է Հրդեհ՝ Արշակունյաց պողոտայի տներից մեկում Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Լեհաստանի նախագա... Լիբանանի բանակը դիրքավորվում է երկրի հարավում... «Փարաջանովյան օրեր Աթենքում»` դեկտեմբերի 3-ին... ՆԳ նախարարն ընդունել է ԵՄ պատվիրակության ղեկա... Փորձում են քաղաքական շահարկումներ անել. Փամբո... Խոշոր՝ ավտովթար. բախվել են «Opel»-ն ու «Scani... ԱԳՆ-ում հերքում են, թե Երևանն է խնդրել կազմակ...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan