ԵՄ-ն սատարում է բելառուսցի ժողովրդին․ Բորել
ԵՄ արտաքին գործերով եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեփ Բորելն աջակցություն է հայտնել բելառուսցիներին, որոնք այսօր մասնակցել են Բելառուսի նախագահի պաշտոնում Ալեքսանդր Լուկաշենկոյի ընտրվելու դեմ բողոքի ակցիային։
«Հարյուր հազարավոր բելառուսցիներ այսօր դուրս են եկել խաղաղ ցույցի՝ պահանջելով ազատել քաղաքական բանտարկյալներին, պատժել ոստիկանության կողմից դաժան վերաբերմունքի պատասխանատուներին եւ անցկացնել իրական ընտրություններ։ ԵՄ-ը սատարում է բելառուսցի ժողովրդին»,-գրել է նա թվիթերյան իր միկրոբլոգում։