Սոնա Շահգելդյանը երեկոյան շքեղ կերպարում
Հայկական շոու-բիզնեսի ամենաանկեղծ երգչուհին՝ Սոնա Շահգելդյանն այն հայտնիներից է, ով չի հանդուրժում անարդարություն, միշտ խոսում է կենդանիների խնամքի, նրանց հանդեպ ուշադրության մասին, երկրպագուների հետ մշտապես կիսվում է աշխատանքային առօրյայով:
Իր Instagram-ի Stories բաժնում, ուր յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված լուսանկարում տաղանդավոր երգչուհին կրում է սեւ ու նարնջագույն երանգների համադրությամբ հանդերձանք։ Սոնան հավաքել է վարսերը, նախընտրել՝ երեկոյան նուրբ շպար։ Կերպարն ամբողջացրել են բարձրակրունկները։ Հրապարակմանը կից նա գրառում չի կատարել։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հրապարակված լուսանկարում Սոնա Շահգելդյանը ներկայացել էր հմայիչ կերպարում։ Տաղանդավոր երգչուհին կրում էր սեւ բլուզ։ Նրա կերպարն ամբողջացնում էին զարդերը։ Սոնան արձակել էր վարսերը, մեղմ շպարով էր։