Հայաստանի հավաքականի բռնցքամարտիկները մեկնել են Ուկրաինա
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի 10 ներկայացուցիչ այս գիշեր մեկնել է Ուկրաինայի Խարկով քաղաք, որտեղ երկշաբաթյա համատեղ ուսումնամարզական հավաք կանցկացնի Ուկրաինայի ընտրանու հետ:
Հավաքի ընթացում նախատեսված են նաև սպարինգ մենամարտեր: Մարզիչներ Ռաֆայել Մեհրաբյանի, Ռոբերտ Պետրոսյանի և Սարգիս Նիկողոսյանի գլխավորությամբ ուկրաինական հավաքին կմասնակցեն 52 կգ քաշային Բարեղամ Հարությունյանը, 57 կգ քաշայիններ Արթուր Բազեյանը և Ժորժիկ Մարությանը, 63 կգ քաշայիններ Բենիկ Նիկողոսյանը և Կարեն Տոնականյանը, 69 կգ քաշայիններ Արմեն Մաշակարյանն ու Գուրգեն Մադոյանը, 75 կգ քաշային Արման Դարչինյանը, 81 կգ քաշային Գոռ Ներսիսյանը և 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը:
Ուկրաինա մեկնելուց առաջ Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիայի նախաձեռնությամբ մարզիկները կորոնավիրուսի թեստեր են հանձնել, բացի այդ նաև ապահովագրվել են հավանական ռիսկերից, հաղորդում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված դադարից հետո սա հայ բռնցքամարտիկների առաջին միջազգային ուսումնամարզական հավաքն է: