Հեմիլթոնը հաղթեց Իսպանիայի Մեծ մրցանակում եւ բարելավեց Շումախերի ռեկորդը
«Մերսեդեսի» բրիտանացի մրցարշավորդ Լյուիս Հեմիլթոնի հաղթանակով ավարտվեց Ֆորմուլա-1-ի Իսպանիայի Մեծ մրցանակը։
Հեմիլթոնը կարիերայի ընթացքում 156-րդ անգամ բարձրացավ Ֆորմուլա-1-ի փուլերի մրցանակային հարթակ եւ գերազանցեց գերմանացի Միխայել Շումախերի ռեկորդը։
Ֆորմուլա-1․ Իսպանիայի Մեծ մրցանակ
Լյուիս Հեմիլթոն («Մերսեդես»)՝ 66 շրջան
Մաքս Ֆերստապեն («Ռեդ Բուլ») +24,177
Վալտերի Բոտաս («Մերսեդես») +44,752
Լենս Ստրոլ («Ռեյսինգ Փոյնթ») +1 շրջան
Սերխիո Պերես («Ռեյսինգ Փոյնթ») +1 շրջան
Կառլոս Սայնս կրտսեր («Մաքլարեն») +1 շրջան
Սեբաստիան Ֆետել («Ֆերարի») +1 շրջան
Ալեքսանդր Ալբոն («Ռեդ Բուլ») +1 շրջան
Պիրե Գասլի («Ալֆա Տաուրի») +1 շրջան
Լանդո Նորիս («Մաքլարեն») +1 շրջան