Երաժշտությունն օգնում է հաղթահարել սթրեսը
Գիտնականներն ուսումնասիրությունների արդյունքում եկել են այն եզրահանգման, որ երաժշտությունը ունակ է բարձրացնել մարդկանց տրամադրությունը: Նրանք փաստում են, որ երաժշտությունը նպաստում է մարդկանց տրամադրության բարձրացմանն անգամ տխուր ժամանակ: Իզուր չէ, որ մարդիկ հոգեկան դժվարին ապրումների ժամանակ լսում են երաժշտություն՝ փորձելով այդպիսով հանգստանալ կամ մեղմացնել իրենց տխրությունը: Խորհուրդ է տրվում աշխատանքի ընթացքում հաճախակի լսել երաժշտություն, ինչպես նաև երբեմն ակտիվ շարժվել:
Գիտանակնները գտնում են նաև, որ երաժշտությունն օգնում է մարդկանց հաղթահարել սթրեսը: Հատկապես կարևորվում է իմաստալից երգերը, որոնց բառերը երբեմն կարող են մարդկանց օգնել հաղթահարել նույնիսկ անհաղթահարելի խնդիրները: