Գվարդիոլայի թիմերը 2011-ից հետո դուրս չեն եկել ՉԼ-ի եզրափակիչ
Կատալոնացի մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմերը 2011 թվականից հետո չեն կարողացել դուրս գալ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ։
9 տարի առաջ «Բարսելոնան» Գվարդիոլայի ղեկավարությամբ եզրափակիչում 3։1 հաշվով հաղթեց անգլիական «Մանչեսթեր Յունայթեդին»։
2012-ին «Բարսելոնան» քառորդ եզրափակիչում չհաղթահարեց Լոնդոնի «Չելսիի» արգելքը (0:1, 2:2)։
Այնուհետեւ մեկ մրցաշրջան Գվարդիոլան չի զբաղվել մարզչական գործունեությամբ։ Մյունխենի «Բավարիան» երեք մրցաշրջան անընդմեջ Գվարդիոլայի հետ դուրս է մնացել կիսաեզրափակիչում։
«Մանչեսթեր Սիթին» Գվարդիոլայի ղեկավարությամբ մեկ անգամ պայքարն ավարտել է 1/8 եզրափակիչում, երեք անգամ՝ քառորդ եզրափակիչում։
Հիշեցնենք, որ մանչեսթերյան թիմը օգոստոսի 15-ին Լիսաբոնում 1։3 հաշվով պարտվեց ֆրանսիական «Լիոնին», որը պատմության մեջ երկրորդ անգամ դուրս եկավ կիսաեզրափակիչ եւ կմրցի «Բավարիայի» հետ։