Շերոն Սթոունը հայտարարել է իր հուշագրությունների թողարկման մասին
Հոլիվուդյան դերասանուհի եւ պրոդյուսեր Շերոն Սթոունը 2021 թվականի մարտին կթողարկի իր հուշագրությունները։ Գրքում նա կպատմի իր կյանքի, կարիերայի մասին եւ կկիսվի իր ճակատագրի տարբեր ժամանակահատվածներից ամենանվիրական պահերով: Այս մասին նա գրել է Twitter-ի իր էջում։
«Ես սովորեցի ներել աններելին։ Ես հույս ունեմ, որ երբ կիսեմ իմ ճամփորդությունը, դուք նույնպես կսովորեք նույնը անել», - գրել է 62-ամյա դերասանուհին։
Ինչպես հաղորդում Է Associated Press-ը, վկայակոչելով Alfred A. Knopf հրատարակչությունը, «The Beauty of Living Twice» («Գեղեցկությունն ապրել երկու անգամ») վերնագրով գրքում Սթոունը կպատմի Փենսիլվանիայում իր ծանր մանկության, «Հիմնական բնազդ» եւ «Կազինո» ֆիլմերում իր աշխատանքի, 2001 թվականին տարած կաթվածի, երկու ամուսնությունների, ինչպես նաեւ իր հասարակական գործունեության մասին:
«Սթոունն այդ էջերում արձագանքում է Սթոունին, որն իր ողջ կարիերայի ընթացքում հայտնվել է թերթերի վերնագրերում. նա համարձակ է, ազնիվ եւ անկեղծ», -հրատարակությունը մեջբերում է հրատարակչության հաղորդագրությունը: