Էրդողանն արդեն սպառնում է ԱՄՆ-ին
ԱՄՆ-ը թանկ կվճարի, եթե գործի Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի դեմ, հայտարարել է Թուրքիայի առաջնորդի ներկայացուցիչ Իբրահիմ Կալինը՝ մեկնաբանելով Ջո Բայդենի դեկտեմբերին արված հայտարարությունը, որում նախկին փոխնախագահը մտահոգություն էր հայտնել Էրդողանի նկատմամբ Ամերիկայի գործող վարչակազմի մոտեցման շուրջ, հաղոդում է ՏԱՍՍ-ը։
«Օրերը, երբ Թուրքիային հրաման էին տալիս, ավարտվել են։ Սակայն եթե դուք դեռեւս կարծում եք, որ ձեզ մոտ դա կհաջողվի, ապա կարող եք փորձել։ Դուք թանկ կվճարեք դրա համար»,-գրել է Կալինն իր թվիթերյան էջում։
«Ես կարծում եմ, որ մենք պետք է զբաղեցնենք բոլորովին այլ դիրքորոշում նրա (Էրդողանի) նկատմամբ, որպեսզի պարզ դառնա, որ մենք սատարում ենք ընդդիմադիր ղեկավարությանը»,-հավելել է ԱՄՆ նախկին փոխնախագահը։
«ԱՄՆ նախագահի թեկնածուի հայտարարություններն արտացոլում են խաղը, որն անցկացնում են Թուրքիայի հետ, ինչպես նաեւ նրանց ինտերվենցիոն մոտեցումը։ Այդպիսի հայտարարությունները չեն նպաստում ժողովրդավարական արժեքներին եւ թուրք-ամերիկյան հարաբերություններին»,-ընդգծել է Թուրքիայի նախագահի վարչակազմի հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար Ֆահրեթին Ալթունը։
Իսկ թուրքական ընդդիմադիրները նշեն են․ «Անկախությունը մեր բնավորության գիծն է, թուրքական կառավարության փոփոխությունը թուրք ազգի, ոչ թե ձեր պատասխանատվությունն է»։