Ռուսաստանն ու Չինաստանը համատեղ կպայքարեն կորոնավիրուսի դեմ
Առաջատար վիրուսաբան, ակադեմիկոս Չժուն Նանշանը հայտարարել է, թե Չինաստանը եւ Ռուսաստանը ծրագրում են համատեղ փորձարկել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերը:
Այս մասին չին ակադեմիկոսն ասել է ռուս-չինական համատեղ գիտական խորհրդաժողովի ժամանակ:
Վիրուսաբանն ասել է, թե ռուսաստանյան փորձը ուշադրության արժանի է եւ պետք է խորությամբ ուսումնասիրվի:
Նանշանը նաեւ ընդգծել է, որ Ռուսաստանում պատվաստանյութի ստեղծման աշխատանքներն ընթանում են մեծ արագությամբ:
Դեռ օգոստոսի 11-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ռուսաստանն աշխարհում առաջինը գրանցեց կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը: