«Ես չեմ արտագաղթել Հայաստանից»․ Արամեն առաջնագծում արված լուսանկար է հրապարակել
Երգիչ Արամեն նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է առաջնագծից։ Նա զինվորական համազգեստով է, իսկ հրապարակմանը կից երգիչն անդրադարձել է իր արտագաղթելու մասին շրջանառվող լուրերին։ Արամեն գրել է․
Լուսանկարը և գրառումը՝ այստեղ:
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Ցանկանում եմ անդրադառնալ վերջերս շրջանառվող լուրերին՝ իբր ես արտագաղթել եմ Հայաստանից։
Ուզում եմ Ձեզ ասել, որ այդպես չէ !!!
Իմ գործունեությանը հետևելով, տեղյակ եք, որ վերջին 15 տարիներին ես շատ ժամանակ անցկացրել եմ արտերկրում, շրջագայել եմ, բայց երբեք արտագաղթելու միտք չեմ ունեցել:
Եվ այսօր ես՝ ընտանիքիս հետ, գտնվում եմ Մոսկվայում՝ իմ աշխատանքի և ընտանեկան հարցերով:
Ելնելով իմ աշխատանքի բնույթից այսօր ես Ռուսաստանում եմ, վաղը կարող եմ լինել ԱՄՆ ֊ ում, մյուս օրը Հունաստանում։
Ուզում եմ մեր ազգին մաղթել խաղաղություն. Մենք միշտ մեր երկրի կողքին ենք աշխարհի բոլոր հայերով։
Սիրում եմ Ձեզ, լավն ու բարին բոլորին։
Հ․Գ․ Ի դեպ լուսանկարը արված է առաջնագծում՝ մի քանի օր առաջ։
Փառք հա՛յ զինվորին, փառք հայո՛ց բանակին»։