«Իմ հյուրախաղերը չեղարկվել են». Եվգենի Պետրոսյանի մոտ աշխատանքի հետ կապված բարդ իրավիճակ է ստեղծվել
Եթե նախկինում հումորիստ Եվգենի Պետրոսյանի համերգային գրաֆիկն արդեն մեկ տարի առաջ կազմված էր, ապա այժմ պանդեմիայի շրջանում նա խնդիրներ ունի եւ դրա դեմ բողոքել է իր Instagram-ում։
Պետրոսյանի խոսքով՝ համերգների մի մասն արդեն ձախողվել է, հյուրախաղերի շարունակությունն էլ հարցականի տակ է։
«Օգոստոսին չեղարկվել են Ղրիմի իմ հյուրախաղերը։ Այժմ «մազի են կախված» Սոչիի եւ Ադլերի ելույթները», - գրել է նա։ Այնտեղ տեղական իշխանությունները մինչեւ հիմա մեզ ոչինչ չեն ասում»։
Հումորիստը դժգոհել է նաեւ այն բանից, որ Ռուսաստանի կինոթատրոններին թույլատրել են աշխատել, իսկ ահա թատրոններն ու համերգային դահլիճներն ամեն կերպ սահմանափակում են։
«Եթե արտիստը բեմ դուրս չի գալիս մեկ ամիս, նա կարող է վերականգնվել մեկ շաբաթվա ընթացքում», — պարզաբանել է երգիծաբանը: - Եթե երկու-երեք ամիսն արդեն մեծ խնդիր է։ Մեզ մոտ ստացվում է արդեն հինգ ամիս»։
Կրասնոդարի երկրամասի նահանգապետին Պետրոսյանը չափազանց զգուշավոր է անվանել եւ հույս հայտնել, որ նա կկարողանա այնտեղ ելույթ ունենալ։
Երկրպագուներն աջակցել են Պետրոսյանին։
«Այո, առանց ձեր հումորի ձանձրալի է», «Ես ուզում եմ տեսնել Ձեզ ինչ-որ դերով ֆիլմում», «Կարող է բաց տարածք որոնեք, բացօթյա տարածքում չեն արգելի հանդիսատես հավաքել», - նրանք առաջարկներով դիմել են հումորիստին։
Գրառումը և լուսանկարը՝ այստեղ: