Թրամփը հայտնել է, որ վերընտրվելու դեպքում կարող է փոխել ամբողջ կառավարությունը
Շաբաթ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ վերընտրվելու դեպքում կարող է փոխել ամբողջ կառավարությունը՝ նշելով, որ նա դժգոհ է նրանցով, գրում է Bloomberg-ը։
«Դա կարող է տեղի ունենալ։ Ես չէի ասի, որ հիացած եմ բոլորով»,-ասել է Թրամփը։
Ընդ որում՝ նա չի մանրամասնել, թե նախարարներից հատկապես ումից է դժգոհ։
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տարածվել էր տեղեկատվություն, որ Թրամփը մասնավոր կարգով քննարկել է Պենտագոնի ղեկավար Մարկ Էսփերին փոխարինելու հարցն ընտրություններից հետո։
Սակայն պատասխանելով Էսփերի մասին հարցին՝ Թրամփը հայտարարել է, որ նա խնդիր չունի պաշտպանության նախարարի հետ։