Առաջին անգամ Անգլիան, Իսպանիան կամ Իտալիան ներկայացված չեն ՉԼ-ի կիսաեզրափակիչում
Չեմպիոնների լիգայի պատմության մեջ (1990-1991 թվականների մրցաշրջանից) առաջին անգամ կիսաեզրափակիչում ներկայացված չեն Անգլիան, Իսպանիան կամ Իտալիան, հաղորդում է GracenoteLive-ը։
Կիսաեզրափակիչում կմրցեն գերմանական «ՌԲ Լայպցիգն» ու Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն և Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» ու ֆրանսիական «Լիոնը»։
Առաջին անգամ Ֆրանսիան երկու ներկայացուցիչ ունի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում։
Հիշեցնենք, որ Պորտուգալիայում ընթացող եզրափակիչ մրցաշարում «Լիոնը» 3։1 հաշվով հաղթեց Անգլիայի փոխչեմպիոն «Մանչեսթեր Սիթիին»։ ՊՍԺ-ն 2։1 հաշվով պարտության էր մատնել իտալական «Ատալանտային»։