Լիա Զախարյանի ոճային կերպարը
Դերասանուհի Լիա Զախարյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։
Իր միկրոբլոգի Stories բաժնում, ուր յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում Լիան կրում է ոճային, գույնզգույն բլուզ, ջինսե տաբատ, իսկ կերպարն ամբողջացնում ենամառային բարձրակրունկները։ Նա արձակել է վարսերը եւ մեղմ ժպտում է։ Հրապարակմանը կից երիտասարդ դերասանուհին գրել է․ «Oh my God. Թարմ ականջ էի գտել փիլիսոփայելու»։
Ավելի վաղ հրապարակված կադրերն արվել էին գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Լիան բեժ գույնի տաբատ էր կրում, սպիտակ շապիկ ու մուգ վերնազգեստ։ Լիան արձակել էր մազերն ու գլխարկ էր կրում։ «Սարի սիրուն յար, սարի մեխակ բեր, Ախ, չէ, ի՜նչ մեխակ, սիրո կրակ բեր»,- մեկնաբանություններում գրել էր նա։ Հետեւորդները բազմաթիվ հաճոյախոսություններ էին գրել։