Carlsen Chess Tour Finals․ Կարլսենը հավասարեցրեց Նակամուրայի հետ դիմակայության հաշիվը
Magnus Carlsen Chess Tour օնլայն մրցաշարի եզրափակիչի երկրորդ սեթում աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը հավասարեցրեց ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ դիմակայության ընդհանուր հաշիվը՝ 1։1։
Առաջին սեթում Նակամուրան հաղթել էր արագ խաղի չորս պարտիայում՝ 2,5։1,5։
Երկրորդ սեթում արագ խաղի չորս պարտիայից հետո հաշիվը հավասար էր՝ մեկական հաղթանակ եւ ոչ ոքի։ Թայ-բրեյքի երկու պարտիայում նորվեգացի գրոսմայստերը հաղթեց 1,5։0,5 հաշվով։
Եզրափակիչում կանցկացվի 7 սեթ մինչեւ օգոստոսի 20-ը։ Մրցանակային հիմնադրամը 300 հազար դոլար է։