Բնական․ Աստղիկ Սաֆարյանն՝ առանց շպարի
Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը նոր լուսանկար է հրապարակել, որում հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացել է բնական կերպարում։
Իր միկրոբլոգի Stories բաժնում, ուր յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրում երգչուհին կրում է ուսերը բաց, պուտավոր պրինտով բլուզ։ Նա արձակել է վարսերը, առանց շպարի է։ Հրապարակմանը կից Աստղիկ Սաֆարյանը գրառում չի կատարել։
Նշենք, որ օրերս հրապարակված կադրերում երգչուհին բիկինիով էր։ Սեւ լողազգեստն ընդգծում էր միշտ ոճային երգչուհու հիանալի կազմվածքը։ Աստղիկն արձակել էր մազերն ու արեւային ակնոց էր կրում։ «Նորից էն սերիայից, որ «Եթե հիմա չունեցա նման նկարներ, ապա 59-ում դժվար թե ունենամ»: Գնահատեք այն ինչ ունեք ՀԻՄԱ եւ փորձեք գոհանալ ու վայելել այն»,- հրապարակումը մակագրել էր հմայիչ երգչուհին։