«Մանչեսթեր Յունայթեդի» նոր համազգեստը
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» ներկայացրել է նոր համազգեստը, որով նոր մրցաշրջանում կանցկացնի արտագնա հանդիպումները, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ Համազգեստը սեւ է։ «Մանչեսթեր Յունայթեդի» տեխնիկական գործընկերը Adidas-ն է։
Նոր համազգեստով նորվեգացի Ուլե-Գունար Սուլշերի գլխավորած թիմը օգոստոսի 16-ին կմասնակցի իսպանական «Սեւիլիայի» դեմ Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչին։