Թուրքիայի ՌՕՈւ կործանիչները պահպանում են Միջերկրածովում սեյսմոլոգիական նավը
Թուրքիայի ՌՕՈւ կործանիչները պահպանում են Միջերկրածովում սեյսմոլոգիական Oruc Reis նավը, հաղորդում է Milliyet-ը:
Պարբերականի տվյալներով՝ ինքնաթիռները պետք է «վախեցնեն նրանց, ովքեր կփորձեն Արեւելյան Միջերկրածովում ուզուրպացիայի ենթարկել Թուրքիայի իրավունքը»:
Ավելի վաղ հաղորդվել է, որ թուրքական սուզանավը մոտեցել է Ատտիկային:
Օգոստոսի 6-ին Հունաստանն ու Եգիպտոսը ծովային գոտիների դեմարկացիայի մասին համաձայնագիր են կնքել, որը, Աթենքի խոսքով, ամրապնդում է ծովային ծանծաղուտի եւ բացառիկ տնտեսական գոտու հունական կղզիների իրավունքը:
Անկարան չի ճանաչում այդ փաստաթուղթը: Թուրքիան սեյսմոլոգիական հետազոտության համար Կաստելորիզո կղզու մոտ հետախուզական նավ է ուղարկել: Ի պատասխան ՝ Հունաստանը մարտական պատրաստության է բերել իր զինված ուժերն ու հայտարարել, որ կպաշտպանի իր ինքնիշխան իրավունքը: