Ռոհանին Իրանի դեմ զենքի էմբարգոյի հարցով ՄԱԿ-ում քվեարկության ձախողումը մեծ հաջողություն է անվանել
Իրանի նախագահ Հասան Ռոհանին Իրանի դեմ զենքի էմբարգոյի երկարաձգման հարցով ՄԱԿ-ի ԱԽ-ում անցկացված քվեարկության ձախողումը մեծ հաջողություն է անվանել, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Մենք մեծ հաջողություն ունեցանք ՄԱԿ-ում: ԱՄՆ-ն առաջին անգամ բանաձեւ է ներկայացրել, որի օգտին քվեարկել է միայն մեկ փոքր երկիր՝ Դոմինիկյան Հանրապետությունը»,-ասել է նա:
Նրա խոսքով՝ «այդ օրը կմնա իմպերիալիզմի դեմ Իրանի պայքարի պատմության մեջ»: