Պուտինն ու Լուկաշենկոն քննարկել են Բելառուսի իրավիճակը
ՌԴ եւ Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ալեքսանդր Լուկաշենկոն հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Բելառուսի իրավիճակը, հաղորդում է «Սպուտնիկ Բելառուսը»:
Ավելի վաղ Բելառուսի նախագահը հայտարարել է, որ Բելառուսի դեմ ագրեսիա է ծավալվում, եւ որ ինքը պետք է խոսի Պուտինի հետ:
Հիշեցնենք, որ Բելառուսում նախագահական ընտրություններ են կայացել օգոստոսի 9-ին: Համաձայն ԿԸՀ վերջնական արդյունքների՝ 80,1%-ով հաղթանակ է տարել գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Սվետլանա Տիխանովսկայան, ում անվանել են Լուկաշենկոյի հիմնական մրցակիցը, հավաքել է ձայների 10,12%-ը եւ չի ճանաչել ընտրությունների արդյունքները: Գործող նախագահի վերընտրումից հետո երկրում զանգվածային բողոքի ալիք է բարձրացել, որոնք վերածվել են ոստիկանների հետ բախումների: Բելառուսի ՆԳՆ-ը հայտնել է մի քանի հազար մարդու ձերբակալության մասին, տուժել են ոստիկանության տասնյակ աշխատակիցներ եւ ցուցարարներ:
Ցույցերի ժամանակ 1 ցուցարար է մահացել՝ փորձելով ինքնաշեն պայթուցիկ սարք նետել ոստիկանների ուղղությամբ: