Լյուբով Ուսպենսկայայի դուստրը մեկնաբանել է մոր նոր «որդու» մասին նորությունը
Այն բանից հետո, երբ Լյուբով Ուսպենսկայան երկրպագուներին անսպասելի նորություն է հայտնել այն մասին, որ տղայի մայր է դարձել, որն իրականում պարզվել է՝ ֆուտբոլիստ Ալեքսանդր Կերժակովի որդին է, տեղեկատվությունը մեկնաբանել է նրա դուստրը՝ Տատյանա Պլակսինան։ Նա դադարել է սկանդալից հետո շփվել մայրիկի հետ եւ նրան մեղադրել է դաժան վերաբերմունքի համար։ Տատյանայի մեկնաբանությունը կարճ էր, նա նշել է, որ չի ցանկանում քննարկել մայրիկին։
Լուսանկարն ՝ այստեղ:
«Ես ողջ եմ ու առողջ։ Ես վիրավորվածություն չունեմ։ Ինձ հանգիստ թող, երկիր եւ վերջապես ապրիր քո կյանքով»,- գրել է Տատյանան։
Պլակսինան փակել է հրապարակված լուսանկարը մեկնաբանելու հնարավորությունը։
Վերջին շրջանում ռուսական շանսոնի աստղ Լյուբով Ուսպենսկայան չի հանդիպում դստեր հետ։ Որոշ ժամանակ առաջ Տատյանա Պլակսինան մորը մեղադրել է բռնության մեջ եւ մեկնել ԱՄՆ հոր մոտ։
Լուսանկարն՝ այստեղ: