ՉԼ. «Մանչեսթեր Սիթի» - «Լիոն». Բուքմեյքերների կարծիքը
Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի վերջին դիմակայությունում «Մանչեսթեր Սիթին» օգոստոսի 15-ին ուժերը կչափի «Լիոնի» հետ:
Բուքմեյքերները հանդիպման ֆավորիտ համարում են կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմին, որի հաղթանակը ստացել է 1.25 գործակիցը, հիմնական ժամանակում ոչ ոքին ստացել է 6.50, «Լիոնի» հաղթանակը՝ 12.00 գործակիցը:
Դիմակայության ելքը կվճռվի 1 հանդիպման արդյունքով: Հաղթողը կիսաեզրափակիչում կմրցի «Բավարիայի» հետ:
Նշենք, որ հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին: