Mazda ընկերությունը ներկայացրել է կարբոնային մոդելներ
Mazda ընկերությունը ներկայացրել է CX-5, CX-9 և Mazda6 հատուկ մոդելները։ Դրանք միացած են Carbon Edition ընդհանուր անունով և հասանելի կլինեն միայն հյուսիսամերիկյան շուկայում, հաղորդում է Motor-ը։
Carbon Edition սերիայի մոդելները տարբերվում են թափքի Polymetal Gray գույնով, որի սրահը հարդարված է կարմիր կաշվով և սև դեկորով։ Ներկայացնելու ժամանակ հատուկ ուշադրություն է դարձվել սև ալյումինե անիվներին, հայելիների սև շրջանակներին և նստարանների կարմիր կարերին։ Բացի ոճային փոփոխությունները, «կարբոնային» մեքենաներն ունեն ստանդարտ սարքավորման ընդլայնված հավաքածու։
Կա Apple CarPlay և Android Auto մուլտիմեդիա, Bose աուդիոհամակարգ, առջևի նստարանների տաքացում։ Ներառված է նաև i-Activsense անվտանգության ակտիվ համակարգերի լայն ցանկ։ Մեքենայի արժեքը դեռևս չի հայտարարվում։