Ճապոնիայում բացել են մահվան աստիճան վախեցնող ատրակցիոն՝ պահպանելով սոցիալական հեռավորությունը (Լուսանկար)
Ճապոնական ընկերությունը ստեղծել է ատրակցիոն, որը հետևում է սոցիալական հեռավորության կանոններին, սակայն միևնույն ժամանակ սարսափ առաջացնում այցելուների մոտ, գրում է CNN-ը։
Kowagarasetai ճապոնական ընկերությունը, որն արտադրում է ուրվականներով տներ և կազմակերպում սարսափներ, պնդում է, որ այդ կոնցեպտն առաջինն է իր ոճում։ Ընկերության հիմնադրի խոսքով՝ համավարակի կապակցությամբ ուրվականներով ավանդական տները կորցրել են պահանջարկը փակ տարածքի պատճառով, և նա մտածել է նոր կոնցեպտ՝ ավտոմեքենա, որը գտնվում է ավտոտնակում և շրջապատված է զոմբիներով։
75 դոլարով դուք կարող եք մուտք գործել ավտոտնակ, անջատել շարժիչը, և ավտոտնակի պատուհանները կփակվեն՝ ընկղմելով ավտոմեքենան լիարժեք մթության մեջ։ Եվ կսկսի սարսափելի պատմությունը։
«Այդ վայրերում լեգենդներ են շրջանառվում, որ ուրվականները հարձակվում են մարդկանց վրա։ Երեք անգամ զանգ տվեք, եթե ցանկանում եք լսել ավելին»,-ասվում է բարձրախոսով ճապոներեն։ Հաջորդ 17 րոպեի ընթացքում «արյան մեջ թաթախված» զոմբիները կպնում են ապակիներին և ցնցում մեքենան»։
Քանի որ Տոկիոն պայքարում է Covid-19-ի հերթական ալիքի դեմ, ընկերությունը հայտարարում է, որ ձեռնարկում է բոլոր միջոցները պաշտպանելու համար ինչպես իրենց աշխատակիցներին, այնպես էլ հաճախորդներին։ Յուրաքանչյուր մեքենա մաքրում են սպիրտով դերասանների ռիսկերը նվազագույնի հասցնելու համար։ Այնուհետև մեքենան մաքրում են արհեստական արյունից (և ուրվականների ձեռքերի պոտենցիալ վիրուսներից)։
Առաջարկվում է նաև էքստրա արյունոտ փաթեթ, որը հասանելի է 9 դոլարով։