Յան Վերտոնգենը պայմանագիր կնքեց «Բենֆիկայի» հետ
Լոնդոնի «Տոտենհեմի» նախկին խաղացող Յան Վերտոնգենը կարիերան կշարունակի Լիսաբոնի «Բենֆիկայում»։ Բելգիացի պաշտպանը երեք տարվա պայմանագիր է կնքել պորտուգալական ակումբի հետ։
33-ամյա ֆուտբոլիստը հուլիսին հեռացել էր «Տոտենհեմից» եւ ազատ գործակալի կարգավիճակում է միացել «Բենֆիկային»։ Վերտոնգենի հետ բանակցում էր նաեւ իտալական «Ռոման»՝ առաջարկելով երկու տարվա պայմանագիր եւ տարեկան 3 միլիոն եվրո աշխատավարձ։
2012-ին Ամստերդամի «Այաքսից» 12,5 միլիոն եվրոյով «Տոտենհեմ» տեղափոխված Վերտոնգենն անգլիական թիմում անցկացրել է 315 հանդիպում, խփել 27 գոլ, կատարել 12 գոլային փոխանցում։