Կարմրահերները մահից հետո վերածվում են վամպիրների. փաստեր կարմրահերների մասին
Շատերի համար կարմրահեր մարդիկ առանձնանում են իրենց յուրահատկությամբ:
1.Խոսվում է նաև այն մասին, որ Ադամի առաջին կինը' Լիլիթը ևս եղել է կարմրահեր:Ենթադրություններ կան նաև, որ Ադամը նույնպես կարմրահեր է եղել, քանի որ ադամը եբրայերենից թարգմանաբար նշանակաում է կարմիր:
2. Մարկ Տվեն ասել է, որ եթե մարդկանց մեծ մասն առաջացել է կապիկից, ապա կարմրահերներն առաջացել են կատուներից:
3. Հունաստանում կարծել են, որ կարմրահերները մահից հետո վերածվում են վամպիրների:
4.Դեռևս 16-րդ դարում կանանց այրում էին միայն այն բանի համար, որ նրանք կարմրահեր են:
5. Կարմրահեր մարդիկ Հին Հունաստանում համարվել են ավելի թանկ, քան սովորական մարդիկ:
6. Եգիպտոսում կարմրահերներին կենդանի զոհաբերում էին Օսիրիս աստծուն:
7. Շոտլանդիայում կարմրահերները ամենաբարձր ցուցանիշն են կազմում՝ մոտ 13 տոկոս:
8. Կարմրահերները հակում ունեն մաշկի քաղցկեղով հիվանդանալու:
9.Կարմրահեր մազերը դժվար է ներկել, քանի որ դրանք պարունակում են հատուկ պաշտպանիչ պիգմենտներ: