«Բարսելոնայի» պաշտպան Ումտիտին վարակվել է կորոնավիրուսով
Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնայի» պաշտպան Սամուել Ումտիտին վարակվել է կորոնավիրուսով։
Ֆրանսիացի ֆուտբոլիստը թեստը հանձնել է օգոստոսի 13-ին։ Նա չունի ախտանիշ, առողջ է եւ ինքնամեկուսացել է, հաղորդում է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը։
Երկու օր առաջ հայտնի էր դարձել, որ կորոնավիրուսով վարակվել է «Բարսելոնայի» պաշտպան Ժան-Կլեր Տոդիբոն։
Օգոստոսի 14-ին «Բարսելոնան» Լիսաբոնում Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի հանդիպումը կանցկացնի Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» հետ։ Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00-ին։