«Ռեալի» հովանավորները խնդիրներ ունեն, ֆուտբոլիստների աշխատավարձը կկրճատվի
Կորոնավիրուսի համավարակի եւ տնտեսական ճգնաժամի հետեւանքով առաջացած ֆինանսական խնդիրները լուծելու նպատակով Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը ստիպված կլինի կրճատել ֆուտբոլիստների աշխատավարձը 10 տոկոսով, հաղորդում է Sport.es-ը։
Արքայական ակումբի հովանավորներ Adidas-ը եւ Fly Emirates-ը չեն կարողանա ամբողջությամբ կատարել պայմանագրերով սահմանված վճարումները։
«Ռեալը» նաեւ կփորձի վաճառել բարձր աշխատավարձ ունեցող մի քանի ֆուտբոլիստների՝ առաջին հերթին, ուելսցի Գարեթ Բեյլին եւ կոլումբացի Խամես Ռոդրիգեսին։