"American Apparel"-ը գովազդներում լուսանկարվելու համար հրավիրում է տրանսսեքսուալների (լուսանկարներ)
"American Apparel"-ն ամերիկյան ամենաէպատաժային և պրովոկացիոն բրենդերից մեկն է գովազդային արշավների ոլորտում: Այն բազմիցս քննադատվել է հասարակության կողմից: Սկզբում քննադատության պատճառը մոդելների չափազանց բաց լուսանկարներն էին, որոնցում նրանք հիպերսեքսուալ էին երևում' ընթերցողների մոտ առաջացնելով բացառապես ֆիզիկական հետաքրքրություն:
Այս անգամ սկանդալ է բռնկել "Legalize" մարքեթինգային ծրագրի պատճառով: Բանն այն է, որ ծրագրի գովազդային արշավներում լուսանկարվելու համար բրենդը հրավիրում է տրանսսեքսուալ մոդելների:
Ավելին, "American Apparel"-ն անգամ կազմակերպել է սեփական շարժումը' ուղղված միասեռական հարաբերությունների օրինականացման թույլտվությանը: