Զարիֆն ԱՄԷ-ի և Իսրայելի միջև գործարքը Լիբանանի և տարածաշրջանի այլ երկրների մեջքին հասցված հարված է անվանել
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հարաբերությունների կարգավորման մասին ԱՄԷ-ի եւ Իսրայելի միջեւ գործարքը Լիբանանի եւ տարածաշրջանի այլ երկրների մեջքին հասցված հարված է անվանել, հաղորդում է Tasnim-ը:
Զարիֆը, որը ժամանել է Լիբանան, որպեսզի իր ցավակցությունը հասցնի Լիբանանի ժողովրդին՝ կապված Բեյրութում տեղի ունեցած ողբերգական պայթյունի հետ, հանդիպում է անցկացրել Լիբանանի արտաքին գործերի պաշտոնակատար Շարբել Վեհբեի հետ:
Զարիֆը հայտնել է, որ Իրանը պատրաստակամ է օգնել Լիբանանին, մասնավորապես՝ էլեկտրամատակարարման, շինարարության ոլորտներում եւ դեղամիջոցների տրամադրման հարցում: