Տեսահոլովակում մերկ երևալուց հետո Մայլի Սայրուսը թաքցնում է դեմքը (լուսանկարներ)
Ամերիկացի երգչուհի և դերասանուհի Մայլի Սայրուսը իրեն նետում է ծայրահեղությունից ծայրահեղություն: “MTV VMA” սկանդալային ելույթից հետո
և «Wrecking Ball» տեսահոլովակում ամբողջությամբ մերկ երևալուց հետո, աղջիկը սկսել է ամաչել լրագրողներից: Հինգշաբթի օրը 20- ամյա աստղը ժամանել է Լոնդոն և զարմացրել իրեն սպասող լրագրողներին իր համեստությամբ: Մայլին գլուխը ծածկել էր բծավոր վերմակով, և այնպիսի տպավորություն է թողնել, ասես այդ ինքը չի եղել օդանավակայանում քայլողը:
Հիշեցնենք, որ օգոստոսի վերջին Մայլին բոլորին զարմացրել իր անկեղծ ելույթով “MTV Music Video Awards”-ի ժամանակ: Ելույթից հետո նրա եկրպագուները մնացել էին դժգոհ և նրա ընկերը՝ դերասան Լիամ Հեմսվորտը խզել է հարաբերությունները նրա հետ: “VOGUE”-ի գլխավոր խմբագիր' Աննա Վինտուրան չեղյալ է հայտարարել նրա ֆոտոշարքը, որը պետք է զետեղվեր ամսագրի շապիկին: