Փարիզը կրկին բարձր ռիսկայնության գոտի է հայտարարվել կորոնավիրուսի պատճառով
Ֆրանսիայի կառավարությունը Փարիզը եւ Միջերկրական ծովի ափին Մարսելի մոտ գտնվող Բուշ-դյու-Ռոն շրջանը կորոնավիրուսով վարակման բարձր ռիսկայնությամբ «կարմիր» գոտիներ է հայտարարել, հայտնում է Reuters-ը:
Կառավարության որոշումը տեղական իշխանություններին հնարավորություն է տալիս սահմանափակել մարդկանց եւ տրանսպորտային միջոցների տեղաշարժը, սահմանափակել մուտքը հասարակական եւ օդային տրանսպորտ, հասարակական շենքեր եւ փակել որոշ հաստատություններ, որտեղ վարակման բարձր ռիսկ կա:
Այս քայլը հաջորդել է վերջին երկու շաբաթվա ընթացքում COVID-19-ով վարակման թվի կտրուկ աճին: