Մերձմոսկվայում հայ կինը դիետաներով իրեն մահվան է հասցրել
Ավելորդ նիհարությունից առաջացած առողջական խնդիրների պատճառով մերձմոսկովյան Դոլգոպրուդնի քաղաքում մահացել է Հայաստանի 35-ամյա քաղաքացի: Կինը երկար ժամանակ բուժվում էր անորեքսիայից, սակայն օրգանիզմը, միեւնույն է, մերժում էր սնունդը:
Ինչպես հայտնի է դարձել «ՄԿ»- ին, ողբերգությունը տեղի է ունեցել օգոստոսի 12-ին: Մահացած Լիլիան (անունները փոխվել են) մասնագիտությամբ տնտեսագետ էր, ապրում էր մոր եւ եղբոր` Հերմանի հետ: Նրանք ՀՀ քաղաքացիներ են, եկել էին Մոսկվայի մարզ աշխատելու: Հերմանը մի քանի տարի առաջ քաղցրեղենի արտադրամաս էր բացել Դոլգոպրուդնի քաղաքում:
«Լիլիան ոչ մի տեղ չէր աշխատում եւ իր ընտանիքը չէր ստեղծել. նա չափազանց հիվանդոտ անձնավորություն էր: Ամեն ինչ սկսվել էր ուսանողական տարիներին նրա հայրենիքում, երբ աղջիկը տարվել էր դիետաներով: Չնայած, ըստ հարազատների, Լիլիան գեր չէր, սակայն իրեն թվում էր, որ շատ է կշռում: Նա հաշվում էր կալորիաները եւ գրեթե ոչինչ չէր ուտում: Արդյունքում, սնունդը դադարեց յուրացվել, աղջիկը սկսեց 45 կգ-ից պակաս կշռել` մոտ 170 սմ հասակի դեպքում: Նրան անորեքսիա ախտորոշվեց: Երկու անգամ հարազատները նրան նյարդաբանական բաժանմունքում էին տեղափոխել: Նա անընդհատ իրեն վատ էր զգում: Ճակատագրական օրը տանը նրա եղբայրն էր, ամեն ինչ տեղի է ունեցել նրա աչքերի առաջ: Ժամը 20.00-ի սահմաններում Լիլիան ջրային պրոցեդուրաներ էր ընդունել եւ դուրս էր եկել լոգարանից: Հերմանը նկատել էր, որ կինը ծանր է շնչում եւ հազիվ է շարժվում: Լիլիան մոտեցել էր անկողնուն եւ պառկել էր: Մայրը տուն էր եկել ժամը 20.30-ի սահմաններում: Նա նկատել էր, որ դուստրը գունատ է եւ չի շարժվում: Հերմանը ստուգել էր զարկերակը. այն չկար: Հարազատները շտապօգնություն են կանչել, սակայն բժիշկներին չէր հաջողվել փրկել կնոջը կյանքը: Ըստ նախնական տվյալների` նրա սիրտը կանգ է առել, սակայն մահվան ճշգրիտ պատճառը հայտնի կդառնա դատաբժշկական փորձաքննություն անցկացնելուց հետո», - գրում է պարբերականը: